
Լոռու դատախազին կտեղափոխե՞ն Շիրակ
Այսօր առավոտից Վանաձորի հասարակության տարբեր շերտեր քննարկում են մարզի դատախազի տեղափոխության լուրը, ըստ որի` Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանը տեղափոխվում է Շիրակի մարզի դատախազություն:
Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց այս տեղեկությունը` նշելով, որ պաշտոնավարությունների վերաբերյալ բոլոր հայտարարությունները հրապարակվում են դատախազության պաշտոնական կայքէջում: Առայժմ նման հայտարարություն չկա:
Մարզի դատախազ Կարեն Շահբազյանն էլ «Հետքին» փոխանցեց, որ գլխավոր դատախազի կողմից նման հրաման չկա` հավելելով, որ իր հնարավոր պաշտոնափոխության մասին ժամանակ առ ժամանակ լուրեր տարածվում են հասարակության շրջանում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել