«Հրապարակ». Մարշալ Բաղրամյանի զարմիկը ժամանել է Հայաստան
Թերթի տեղեկություններով` տևական ժամանակ է, ինչ Հայաստանում է և Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին է Լևոն Բաղրամյանը:
Ըստ թերթի՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, նախքան ընտրությունները, նրան առաջարկել էր ԱՄՆ-ից գալ Հայաստան, դառնալ իր շտաբի պետը: Վերջինս չէր համաձայնել: Սակայն, ինչպես տեղեկացրել են թերթի աղբյուրները, ընտրությունների վերջին շաբաթում Բաղրամյանը եկել էր և այսօր այստեղ է:
Ավելին` ինքն է համակարգում Ազատության հրապարակում ընթացող ասուլիսները:
Լևոն Բաղրամյանը Մարշալ Հովհաննես Բաղրամյանի զարմիկն է, ապրում է ԱՄՆ-ում, 12 տարեկան է եղել, երբ տեղափոխվել են Միացյալ Նահանգներ, աշխատում էր ամերիկյան Կոնգրեսում, որպես փորձագետ` մասնակցել էր Օբամայի քարոզարշավին, Հայաստան գալու առիթով թողել է փորձագետի աշխատանքը, Րաֆֆի Հովհաննիսյանի որդու` Կարինի ընկերն է և գնահատվում է որպես առավել չափավոր կուրսի կողմնակից:
Ի դեպ, ըստ լավատեղյակների, Կարինը միակն է, ում լիարժեք վստահում է Րաֆֆին և կիսվում: Որոշ գնահատումներով, հենց Կարինն է մոդերացնում հոր` Րաֆֆու աշխատանքային օրակարգը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել