HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». կիպրոսյան ստվեր

Կիպրոսի բանկային համակարգում ծայր առած ֆինանսական ճգնաժամը, որն այժմ աշխարհի ուշադրության կենտրոնում է, կարող է մեծ ազդեցություն թողնել նաև ՀՀ բանկային համակարգի վրա, ընդ որում` դա կարող է զգացվել առաջիկայում:

Խնդիրն այն է, որ Կիպրոսի բանկային համակարգում կուտակված է հայկական կասկածելի ծագմամբ կապիտալի մի զգալի մասը: Այդ կապիտալը հիմնականում պատկանում է մեր բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք այդ գումարները որպես օտարերկրյա ներդրում «չերեզ» Կիպրոս ներդնում են Հայաստանում:

Այդ սխեմայով գործելու պարագայում նրանք կարողանում են հանրությունից գաղտնի պահել իրենց սեփականությունը: Որպեսզի պատկերացում կազմենք այդ մութ գումարների ծավալների մասին, նշենք, որ միայն ՀՀ բանկային համակարգում «կիպրոսյան» ծագմամբ ներդրումները նույնիսկ պաշտոնական վիճակագրության համաձայն կազմում են 84 միլիոն դոլար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter