HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ».Ծառուկյանն ամենայն լրջությամբ է պատրաստվում Երևանի ավագանու ընտրություններին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ամենայն լրջությամբ է պատրաստվում Երևանի ավագանու ընտրություններին: Թերթի` ԲՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ Ծառուկյանն ընտրությունների բոլոր պատասխանատուներին ասել է, թե որևէ անլուծելի խնդիր չկա, որևէ խոչընդոտի առաջ պետք չէ կանգնել, և ինչքան գումար որ պետք է, նախընտրական շտաբները կստանան, միայն թե ապահովեն ցանկալի արդյունք:

Նույն աղբյուրները թերթին հայտնել են, որ Գագիկ Ծառուկյանը նույնիսկ 2012-ի մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ այդքան շռայլ չի եղել, ինչքան մտադիր է ներդնել Երևանի ավագանու ընտրություններին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter