HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». կեղծ ցուցմունք է տվել ու հիմա զղջում է

Այսօր լրանում է վերջնաժամկետը, երբ Վճռաբեկ դատարանը պետք է որոշի վարույթ ընդունե՞լ քաղբանտարկյալներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի և Արտակ Կարապետյանի վերաբերյալ դատավճիռը, թե՞ ոչ:

Երեկ թերթին հաջողվել է զրուցել երիտասարդներին 2-6 տարվա ազատազրկման դատապարտելու համար կեղծ քրեական գործի առանցքային վկաներից մեկի հետ, որն ընդունել է, որ տղանեի դեմ տված իր ցուցմունքն իսկապես կեղծ է եղել և որ ինքն իրեն մեղավոր է զգում, որ իր կեղծ ցուցմունքի հիման վրա տղաներն ազատազրկման են դատապարտվել: Այդ վկան Հրանտ Միրիջանյանն է, որն աշխատում է Երևանի կենտրոնական փողոցներից մեկի ավտոկայանատեղում: Սա այն վկան է, որի կողմից դեռևս դատարանում արված հայտարարությունները մեծ աղմուկ էին բարձրացրել:

Որպեսզի հստակ լինի այս վկայի խոսքերի կարևորությունր, նշենք, որ նրա դատական և նախաքննական ցուցմունքների մեծ մասը տեղ է գտել երիտասարդների դատավճռի մեջ: Իսկ դատարանը չէր խորշել դա անել այն պարագայում, երբ նույն վկան դատարանում հայտարարել է , որ այդ ցուցմունքները տվել և տալիս է ոստիկանների ճնշման տակ: 

Մեկնաբանություններ (1)

Վեհարի
Ոստիկան նախագահի /նախկին/ ոստիկանական պետություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter