
Այսօր պոեզիայի համաշխարհային օրն է
«Գտնվել է կրկին:
Ո՞վ: - Հավերժությո՜ւնը:
Դա Արևի ձեռքից
Բռնած քայլող ծովն է»:
Արթյուր Ռեմբո, Ֆրանսիացի բանաստեղծ, 19-րդ դար
«Պոեզիան իր ձևի մեջ է ամփոփում ժողովրդի ձգտումները և հոգևոր բարձրագույն դրսևորումները, ինչպես նաև աշխարհը փոխելու քաջություն է տալիս:
Պոեզիան ճամփորդություն է, որը դուրս չի գալիս իրականության սահմաններից, այն արտահայտում է մարդկանց զգացմունքները, պահանջմունքները և հույսերը».
Այս խոսքերով այսօր ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան շնորհավորել է Պոեզիայի համաշխարհային օրը, որը նշվում է 1999 թվականից: Առաջին անգամ մարտի 21-ը որպես Պոեզիայի համաշխարհայիյն օր նշվել է Փարիզում, որտեղ գտնվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի շտաբ-բնակարանը:
«Ժամանակակից աշխարհում գեղագիտական պահանջմունքները հեռու են բավարարված համարվելուց. պոեզիան կարող է օգնել այդ հարցում:
Սակայն զանգվածային լրատվամիջոցներում և, ընդհանրապես, հասարակության մեջ դեռևս շարունակվում է նկատվել միտում, որի համաձայն պոետին լուրջ չեն ընդունում: Անհրաժեշտ է կոտրել այդ կարծրատիպը, որպեսզի պոեզիան իր արժանի տեղը վերադարձնի հասարակության մեջ»,- գրված է ՅՈւՆԵՍԿՕ-ի 1999 թ. հուշագրի մեջ:
Իսկ ահա ժողովրդական խոսքն ասում է . «Մինչև 19 տարեկանը ամոթ է ոտանավորներ չգրելը, իսկ 19 տարեկանից հետո՝ ամոթ է դեռ ոտանավորներ գրելը»:
19-րդ դարի ֆրանսիացի աշխարհահռչակ գեղանկարիչ Էժեն Դելակրուան ասել է. «Առանց պոեզիայի արվեստ չկա»:
Մեկնաբանել