HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քարաթափում Սևան-Մարտունի ճանապարհին

Մարտի 20-ին` ժամը 12.47-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան-Մարտունի ավտոճանապարհի 28-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար վարչության փրկարարական ջոկատը:

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են լանջի թուլացած քարաբեկորների հեռացման աշխատանքներ, իսկ Գավառ «ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները կատարել են ճանապարհի մաքրման աշխատանքներ:

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԻՆ-ն, ժամը 15.30-ի դրությամբ վերականգնվել է ճանապարհի երթևեկությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter