HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Վարդապետ, երկու հատ սուրճ». Սամվել Կարապետյանը պատմել է Արամ Ա-ի հետ հանդիպման մասին

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանն իր տեսաբլոգում պատմել է Մեծի Տանն Կիլիկիո Պատրիարք-Կաթողիկոս Արամ Ա-ի հետ տեղի ունեցած հանդիպումից իր տպավորությունների մասին:

Արամ Ա-ի աշխատասենյակի մեջքի ետևում ողջ պատի չափով յուղաներկ մի կտավ էր, որտեղ պատկերված էր այն պահը, երբ ինքը կաթողիկոս է օծում իր առջև չոքած Գարեգին Բ-ին: «Այդ պահին այդպիսի տպավորություն ստացա, որ իրեն մեծ բավականություն է պատճառում այդ պատկերը. սեփական «ես»-ը դրված էր շատ մեծ պատվանդանի վրա»,- պատմել է Ս. Կարապետյանը:

Վեհափառը, ով չափազանց պճնված տեսք ուներ և ավելի շատ փռված էր, քան նստած, զրուցում էր մեկ այլ հոգևորականի հետ... «Երանի թե մենք այդ խոսակցությանը ներկա չլինեինք»,- ասել է Կարապետյանը՝ ներկայացնելով դրա մանրամասները:

Երբ հոգևարականը լքեց սենյակը, Արամ Ա-ն վարդապետին հրամայական տոնով սուրճ պատվիրեց: «Կարող է վարդապետը հազար հարցերում վեհափառ հոր հրամանները կատարի, բայց վարդապետ է, հարս չէ ի վերջո»,- նշել է Կարապետյանը:

Հաջորդ թողարկուման մեջ, որ կհրապարակվի վաղը, Ս. Կարապետյանը կպատմի Գարեգին Բ կաթողիկոսի հետ հանդիպման մանրամասները: Նրա խոսքերով, եթե առաջին երեք պատմությունները, լայն հաշվով, ողբերգություններ են, ապա վերջինը՝ Գարեգին Բ-ի հետ հանդիպման մասին, այդ շարքից չէ: Դա ողբերգակատակերգություն է:

Մեկնաբանություններ (1)

Karen
Սամվել, չգիտեմ ինչպես ասեմ, բայց երևի վեղավորներին թողեք մի կողմ, ուրիշ կարևոր գործեր հաստատ կունենաք, օրինակ Խուդափերինի կամուրջների մասին որ մի լավ ֆիլմ պատրաստեք, շատ ավելի հետաքրքրիր կլինի: Համենայն դեպս, Ձեր ներկայացրածը ևս ձևի առումով խիստ կաղում է և Ձեզ պարզապես սազական չէ: Հարգանքով, Կարեն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter