HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սահմանամերձ գյուղերում կանցկացվեն ֆլյուրոգրաֆիկ հետազոտություններ

Մարտի 22-ին Երևանի պետական բժշկական համալսարանի մոտից երիտասարդ բժիշկները «Հայաստանն առանց տուբերկուլոզի» ծրագրի շրջանակներում կմեկնեն Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր, որտեղ գյուղական բնակչության շրջանում կանցկացնեն անվճար ֆլյուրոգրաֆիկ հետազոտություններ։ Հետազոտությունները կիրականացվեն մարտի 22-24-ը շարժական ֆլյուրոգրաֆիական կենտրոնների միջոցով։

Ծրագիրն իրականացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի հետ համատեղ։ Ծրագրի գործընկերներն են ՀՀ ՊՆ-ն, ՀՀ ԱՆ-ն, ՀՀ տուբդիսպանսերը, ՀՀ տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագիրը։

Բժշկական համալսարանի ուսանողները Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում կկազմակերպեն նաև դասընթացներ` տուբերկուլոզ հիվանդության, նրա բուժման և կանխարգելման վերաբերյալ:

Ծրագրի նպատակն է բնակչության շրջանում ձևավորել հիվանդությունների սկրինինգի մշակույթը, նպաստել շնչառական համակարգի ախտերով հիվանդների առողջության բարելավմանը:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն հիշեցնում է, որ մարտի 24-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օր։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter