«Աբու-Լալա Մահարի» պոեմի ընթերցումներ` ֆրանսերեն լեզվով
Յուրաքանչյուր գրական գործ վերաարժեվորվում է ամեն անգամ այլ լեզուներով թարգմանվելիս։
«ԿԱԶԱ» հիմնադրամը և Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանները Երևանում և Գյումրիում հրավիրում են Հայաստանում Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակներում բացահայտել/վերաբացահայտել մեծ բանաստեղծի գլուխգործոցներից մեկը/:
Աբու-Լալա Մահարի
- Հատվածների ընթերցում ֆրանսերեն* և հայերեն լեզուներով
- Բանաստեղծի ստեղծագործությունների հիման վրա գրված երգ և երաժշտության ունկնդրում
- Ստեղծագործական աշխատանք
*Պոեմի ֆրանսերեն հատվածները վերցված են Ժան Մինասյանի թարգմանությունից, որը 1975թ․ լույս տեսնելուն պես արժանացել է «Ակադեմի Ֆրանսեզի» գլխավոր մրցանակին։
Շաբաթ, 2013թ․ մարտի 23-ին, ժամը 14։00-16։30-ը
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարաններում
Երևանում՝ Զարոբյան 20
Գյումրիում՝ Վարպետաց 91
Մուտքն ազատ է։
Տեղերը սահմանափակ են։ Նախընտրելի է նախապես զանգահարել (010) 54 18 44 Երևանում և (0312) 5 65 28 Գյումրիում մասնակցության համար։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել