HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Պատգամավորները ծափահարություններով ընդունեցին Լիտվայի եւ Ֆրանսիայի օրենսդիրների առաջարկները

Մարտի 14-ին ԼՂՀ–ի հետ բարեկամության խումբ էր ստեղծվել Լիտվայի խորհրդարանում, իսկ մարտի 19-ին Ֆրանսիայում տարբեր քաղաքական ուժեր ի ներկայացուցիչներ, այդ թվում` պատգամավորներ եւ սենատորներ ցանկություն են հայտնել ԼՂՀ–ի հետ ստեղծել բարեկամության խումբ։

Այսօրվա ԱԺ նիստում խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը ԱԺ անունից շնորհակալություն հայտնեց Լիտվայի եւ Ֆրանսիայի այն ներկայացուցիչներին,  ովքեր ԼՂՀ-ի հետ բարեկամության խումբ ստեղծելու նախաձեռնությամբ են հանդես եկել եւ կանգնած են այդ նախաձեռնության ակունքներում:

Հովիկ Աբրահամյանի շնորհակալական ելույթը պատգամավորներն ընդունեցին ծափահարություններով: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter