HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստան է ժամանել ՌԴ ՊՆ պատվիրակությունը

2013թ. մարտի 20-ին աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի օգնական, գեներալ-գնդապետ Վալերի Եվնևիչի գլխավորած պատվիրակությունը:

Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի են ունեցել գեներալ-գնդապետ Վալերի Եվնևիչի հանդիպումները ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի  հետ:

Հայ-ռուսական երկկողմ բանակցությունների ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառի համագործակցության օրակարգի խնդիրներ և ՀՀ տարածքում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմակայանի գործունեությանն ու տեղաբաշխմանն առնչվող մի շարք հարցեր:

ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ այցի շրջանակներում ՌԴ պաշտպանության նախարարության պատվիրակությունը կայցելի ՀՀ տարածքում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմակայան: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter