HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պարզվել է, թե ով է մահացու ծեծել 65-ամյա բուժաշխատողին

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ շտապօգնության կայանից ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Կոմինտերնի փողոցի 2-րդ նրբանցքի 13 տուն կանչով մեկնած բուժաշխատողների հետ նույն տան բնակիչները վիճաբանում են:

Մեկնած օպերատիվ խումբը նշված հասցեում հայտնաբերել էր շտապօգնության բրիգադի բուժաշխատող, 1946 թ. ծնված Աշոտ Գրիգորյանի դիակը` ճակատի և այտոսկրի աջ մասում քերծված վնասվածքի հետքով:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ Աշոտ Գրիգորյանին ծեծել է վերը նշված հասցեի բնակիչ, 1983 թ. ծնված Արտակ Կարապետյանը:

«Արտակ Կարապետյանը ձերբակալված է: ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (Սպանություն) հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- հայտնում է ոստիկանությունը:

Մեկնաբանություններ (1)

A.
Asa ai himar du inch iravunkov es ed mardun kiankiz zrkum,du el gnalu es berdum ptes.Edpes el chsovorez mer azg@ mek@ miusin hargel.De vor orenk chka,mardik el tenz vayreni en u char.U tenz menak Hayastanum chi .Otar erkrum el nuinn bann en anum mer [email protected] zavn ena vor edkan azgeri het em shpvum menak mer azgna vor irar pahel pashpanel chuni.Amenalav azgn enk,es hpart em vor hay em,baiz char enk u chkam,tesnes inchi.Misht mer azgin mi ban chi herikum..................

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter