
ՀԱԿ-ը հրապարակեց Երեւանի ավագանու ընտրությունների ցուցակը
«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունն այսօր հրապարակել է մայիսին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների համամասնական ցուցակը: Այն բաղկացած է 41 հոգուց. ցուցակը գլխավորելում է Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատուրյանը: Երկրորդ տեղում «Ժողովրդի իշխանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ Զոյա Թադեւոսյան է, իսկ երրորդում` ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:
Ստորեւ ներկայացնում ենք ՀԱԿ-ի համամասնական ցուցակի առաջին 10 թեկնածուներին:
1. Վահագն Խաչատուրյան
2. Զոյա Թադևոսյան
3. Արման Մուսինյան
4. Վլադիմիր Կարապետյան
5. Տիգրան Տեր-Պետրոսյան
6. Համբարձում Եղիազարյան
7. Անահիտ Եղոյան
8. Ավետ Պողոսյան
9. Գայանե Ղազարյան
10. Արմեն Օհանյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել