HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գլխավոր դատախազը փոխատեղումներ է արել

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան հովսեփյանի հրամանով` 2013 թվականի մարտի 19-ին աշխատանքից ազատվել է ՀՀ գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչության պետ Սուրիկ Պարսամյանը։ Իսկ նրա փոխարեն, մարտի 21-ի հրամանով, վարչության պետ է նշանակվել Դավիթ Սարգսյանը՝ ազատվելով Շիրակի մարզի դատախազի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում են գլխավոր դատախազությունից:

Դատախազի` մարտի 21-ի հրամաններով կատարվել են նաեւ այլ փոխատեղումներ։ Մասնավորապես՝ Շիրակի մարզի դատախազ է նշանակվել Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանը, իսկ Լուռու դատախազ է նշանակվել Արմավիրի դատախազ Հակոբ Ղարախանյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter