
ԱՄՆ դեսպանը կշարունակի մեծ ուշադրությամբ հետևել Նարինե Էսմայելի գործին
Այսօր դեսպան Հեֆերնը հանդիպել է ԱՄՆ քաղաքացի Նարինե Էսմայելին` քննարկելով փետրվարի 18-ի ընտրությունների դիտարկումների արդյունքում տ-ն Էսմայելի հաղորդած ընտրախախտումների փաստով հարուցված գործը: Դեսպանը կշարունակի մեծ ուշադրությամբ հետևել տ-ն Էսմայելի գործին, ինչպես նաև հետընտրական զարգացումներին: Արտերկրում գտնվող ամերիկյան քաղաքացիների բարօրությունը մնում է որպես ԱՄՆ կառավարության թիվ մեկ գերակայությունը:
Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակել աշխատանքը Հայաստանի կառավարության ու ժողովրդի հետ՝ օգնելու ամրապնդել ժողովրդավարական գործընթացները, որոնք կերաշխավորվեն կարծիքներ ու տեսակետներ հայտնելու բոլորի ազատությունը՝ առանց հետապնդումների կամ հալածանքների վախի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՄՆ դեսպանությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել