HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». ԲՀԿ-ի ցուցակի 42-րդ հորիզոնականում՝ Ռ. Քոչարյանի եղբոր դուստրը

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ն իրենց համամասնական ցուցակներում ընդգրկված թեկնածուներից պահանջել են միանգամից երկու դիմում գրել` մեկն առաջադրվելու, մյուսը հրաժարականի մասին:

Այդպիսով առաջնային տեղերում հայտնված հանրային հեղինակություն ունեցող որոշ գործիչների օգտագործելու են որպես ցուցակի «զարդարանք», սակայն ընտրություններից հետո գզրոցներից հանելու են նրանց երկրորդ դիմումները եւ որոշակի փոխհատուցման դիմաց առաջարկելու են ինքնաբացարկ հայտնել:

Ի դեպ, այս գործելաոճը նորություն չէ, այն բազմիցս կիրառվել է խորհրդարանական ընտրությունների ընթացքում: Ամենավերջին օրինակը ՀՀԿ համամասնական ցուցակի 110-րդ տեղում հայտնված Հովհաննես Սահակյանն է, որը բազում ինքնաբացարկների արդյունքում հայտնվեց ԱԺ-ում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter