HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». հատկապես դժգոհ է

Երեկ «Հայկական ժամանակ» թերթի թղթակցին իրազեկ աղբյուրներից հայտնի է դարձել, որ Սերժ Սարգսյանը մտադիր է առաջիկայում չորս մարզպետների փոփոխություն կատարել: Խոսքը Կոտայքի, Արմավիրի, Տավուշի եւ Վայոց Ձորի մարզպետների մասին է:

Սույն փոփոխությունները, ըստ նույն աղբյուրների, ուղիղ կապ ունեն այս մարզերում արձանագրված փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքների հետ: Առանձնակի դժգոհությունը մասնավորապես Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանից է, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանից եւ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանից:

Առաջին հայացքից տարօրինակ է թվում Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի պաշտոնանկության մասին տեղեկությունը, քանի որ սույն մարզում Սերժ Սարգսյանը, ըստ պաշտոնական թվերի, գրեթե կրկնակի առավելությամբ հաղթել է, սակայն մարզկենտրոն Եղեգնաձորում նա պարտվել է Րաֆֆի Հովհաննիսյանին:

Մարզպետների փոփոխությունը ծրագրված է իրականացնել ապրիլի 9-ից հետո:

Նշենք, որ ԲՀԿ ցուցակի 42-րդ` ոչ խոստումնալից հորիզոնականում ներկայացված է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստրը` Իրինա Քոչարյանը: Ու չի բացառվում, որ նա եւս մանդատ ստանա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter