HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». լեզու կգտնեն

«Հրապարակ»-ի տեղեկություններով, այս օրերին ակտիվ քննարկվում է Արմավիրի մարզի Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքի ղեկավար Կարեն Գրիգորյանին Արմավիրի մարզպետ նշանակելու հարցը: Կարեն Գրիգորյանը պաշտոնաթող գեներալ Մանվել Գրիգորյանի որդին է:

2008-ին ՀՀ նախագահի ընտրությանը Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարած Մանվել Գրիգորյանը, ինչի արդյունքում նրան պաշտոնաթող արեցին պաշտպանության փոխնախարարի պաշտոնից, 5 տարի անց պատգամավոր դարձավ ՀՀԿ համամասնական ցուցակով:

Փետրվարի 18-ի ընտրությունում Արմավիրի մարզում Սերժ Սարգսյանը ստացել է 67 հազար 630 ձայն, Րաֆֆի Հովհաննիսյանը` 52 հազար 880: Սակայն Արմավիր եւ Էջմիածին քաղաքներում հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Միայն Մեծամոր քաղաքում է հաղթել Սերժ Սարգսյանը:

Գյուղերում արդյունքները տարբեր են: «Հրապարակի» տեղեկություններով, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը Մարտի 8-ի առիթով մարզի ուսուցչուհիներին հրավիրել է ռեստորան եւ ասել, որ ընտրության արդյունքները գոհացուցիչ են: Այս մասին տեղեկացրել են ընտրությունների արդյունքներից բնավ ոչ գոհ Սերժ Սարգսյանին, եւ նա բարկացել է:

Լուրեր կային, որ ընտրության արդյունքներից հետո Կարեն Գրիգորյանը որոշել է հրաժարական տալ, սակայն հայրը սեփական օրինակով համոզել է, որ ամենաբարդ վիճակից էլ ելք կա, եւ կարելի է Սերժ Սարգսյանի հետ լեզու գտնել: Շուտով կերեւա, թե ով է ավելի լավ լեզու գտել նախագահի հետ:

Մեկնաբանություններ (1)

ARSEN-SIMONYAN
Մանվել Գրիգորյան Ընտրությունների ժամանակ եւ ընդհանրապես այն ընտրատեղամասերում, որտեղ այս պատգամավորի աշխատողները վերահսկողություն են իրականացնում, լինում են վեճեր ու ծեծկռտուքներ, օրինակ ինչպես եղել է 2012թ.-ի հուլիսին՝ ՏԻՄ ընտրությունների ժամանակ: Այդ մասին գրել է hayeli.am-ը: Մրգաշատում գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Գևորգ Դանիելյանը ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանի հովանավորյալն է եւ ընտրությունների գիշերն էլ ըստ որոշ տեղեկությունների ծեծկռտուք է սարքել ձայների հաշվարկից հետո: hayeli.am-ին Մրգաշատ գյուղի մասին հայտնել են նաեւ, որ գիշերը նույն Մրգաշատում գեներալ ՀՀԿ-ական Մանվելը սարսափի մեջ է պահել գյուղացիներին եւ հատկապես Մրգաշատի գյուղապետին: Երկուստեք կրկին ծեծկռտուք է եղել, իսկ գեներալի մարդիկ գործող գյուղապետին մեսիջ են ուղարկել եւ հաթաթա տվել, թե ամեն կերպ կազմակերպի, որ վերջնահաշվարկի արդյունքում իր հովանավորյալը հաղթող ճանաչվի, այլապես հետեւանքները կարող են ծանր լինել: 2008 թ. Պաշտպանության նախկին նախարար գեներալ Մանվել Գրիգորյանի եւ նրա օգնականի նկատմամբ քրեական գործ է հարուցվել սպանության սպառնալիքի կասկածով: Ապրիլի 6-ին Արմավիա ընկերության ներկայացուցչական ծառայության պետ Արա Մարուքյանից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդագրություն է ստացվել այն մասին, որ Մանվել Գրիգորյանը եւ նրա օգնական Զոհրապ Գալստյանը նույն օրը զանգահարել եւ սպառնացել են իրեն, որ կսպանեն ինչպես իրեն, այնպես էլ իր ընտանիքի անդամներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter