HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ողբերգակատակերգություն. Սամվել Կարապետյանը Գարեգին Բ-ի հետ հանդիպման մասին (վիդեո)

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանն իր տեսաբլոգում պատմել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ ունեցած հանդիպման մասին՝ անվանելով այն ողբերգակատակերգություն: Այս մասին տեղեկացնում է Սամվել Կարապետյանի տեսաբլոգի ադմինիստրացիան:

Ճարտարապետ Արմեն Հախնազարյանի հետ հանդիպելով Գարեգին Բ-ին և ներկայացնելով ՈՒշիի Սբ. Սարգիս եկեղեցու վերականգնման ընթացքը, խոսքվեց նաև խորանի տակ հայտնաբերված աճյունի մասին, որից որոշ մաս ուղարկվել էր Անգլիա՝ տարիքը պարզելու:

Լսելով աճյունի մասին՝ Կաթողիկոսը հետաքրքրություն ցուցաբերեց՝ ասելով. «Ո՞ւր են, ո՞ւր են այդ ոսկորները»:

«Իմանալով, որ ոսկորները Արմեն Հախնազարյանի մոտ են պահված մինչև Անգլիայից տարիքի վերաբերյալ պատասխան ստանալը, Կաթողիկոսը ձեռքը դրեց ճակատին և ասաց, որ նեղվեց: Ես ասացի, բայց, սպասեք, պատասխանը թող գա, և եթե տեղեկություն լինի, որ դրանք 1-ին դարի հնություն ունեն, նոր կարելի է ենթադրություն անել և այդ ոսկորները վերագրել Սուրբ Սարգսին: Կարող է դրանք 200 տարվա ոսկորներ են միայն: Այդ խոսքիս վրա Վեհափառը խոժոռվեց, առաջ եկավ և ասաց հետևյալը. «Դա ի՞նչ նշանակություն ունի: Դուք չեք իմանում, թե ինչքան տուրիստ կգա»: Դրանից հետո այս թեմայով այլևս խոսելու բան չկար»,- ասել է Կարապետյանը, հավելելով, որ այս տարի լուր ստացավ, թե Էջմիածնից Երևանի Սբ. Սարգիս եկեղեցի են բերել Սուրբ Սարգսի մասունքները՝ ենթադրելով, որ դրանք հենց այն են, որոնք Արմեն Հախնազարյանն օրեր անց փոխանցել էր Վեհափառին:

Այնուհետև Գարեգին Բ-ն պատմել է, թե ինչպես կարելի է «մասնատել Գրիգոր Լուսավորչի աջը՝ ունենալով միանգամից մի քանի օրիգինալ աջ»:

Սամվել Կարապետյանը ներկայացրել է նաև Գարեգին Բ-ի՝ «Ես էդ սարերի վրա եղած վանքերի հետ գործ չունեմ» արտահայտության մանրամասները:

Մեկնաբանություններ (9)

Քամալյան Օլեգ
Հարգելի Սամվել Կարապետյան. Ես ոչ հնագետ եմ, ոչ պատմաբան, ոչ պետական պաշտոնյա, ոչ էլ հավատացյալ: Այլ զուտ գործնական նշանակություն ունեցող գիտության մի համեստ սպասավոր: Ես քիմիկոս եմ: Ես ժամանակին Գարեգին Երկրորդին համարել եմ ՀՀ Հավատքի նախարար, քանի որ նրա վարքի թեկուզ մակերեսային ուսումնասիրությունից միայն այդպիսի եզրակացության կարելի է գալ: Ես շատ շնորհակալ եմ Թեզ, որ Դուք այս հաղորգագրությամբվ հաստատեցիք իմ ասելիքը: Թե չե ես կարծում էի թե ես ոչ թե քիմիկոս եմ, այլ հերետիկոս, քանի որ Կաթողիկոսի մասին այդպիսի կարծիք ունեմ:
Հրահատ
Մեր պապերը եկեղեցիները կառուցել են որպես աղոթքի տներ: Կառուցել են սիրով և ՀԱՎԱՏՈՎ, ինչի արդյունքում է, որ դրանք ճարտարապետական գոհարներ են ստացվել: Կառուցվել են աղոթելու, ոչ թե դրանք ուսումնասիրելու համար /ինչքան էլ որ դա Սամվել Կարապետյանը, իրոք հրաշալի է կատարում/: Մարդն առանց հավատի նույնն է, ինչ եկեղեցին առանց պատարագի ու ժամերգության: Սամվել ջան, կարծես թե վաղուց պատարագի կամ ժամերգության չես մասնակցել, այլապես փոքր ինչ երկյուղ կունենայիր մեր եկեղեցու օծյալ սպասավորների մասին արտահայտվելիս: Թող Աստված քեզ մանանեխի հատիկի չափ հավատ տա: Կաղոթեմ քեզ համար:
Tigran
Պարոն Կարապետյան ես Ձեզ հարգում էի: Հիմա ոչ թե հարգում եմ, Ես կասեի ավելի շուտ պաշտում եմ: Ամեն ինչում ճիշտ եք, ազգը Ձեր կարիքը ունի, ազգանվեր գործ եք անում: Իմացեք Ձեր այս և նմանատիպ համարձակ հարցազրույցները շատ բան կարող են փոխել: Հառգանքներս....
Անի Բատիկյան
Պարոն Կարապետյան ջան, անչափ շնորհակալ եմ ինձ էլ ավելի լուսավորելու համար: Ես իսկապես սիրում եմ ու շատ գնահատում եմ Ձեզ: Պատկերացնում եմ ինչքան ցավ եք ապրում սրա մասին խոսելուց: Ձեզ առողջություն ուժ ու եռանդ:
Աբգար Գյուլումյան
Սիրելի Սամվել, դու կատարում ես հսկայական աշխատանք, բայց վախենում եմ, շատ եմ վախենում, որ խավարը կարող է ճնշել: Ափսոսում եմ, որ քեզ նման տարողունակ մարդը հանդիպում է արգելքների: Տերը քեզ պահապան, իսկ մեր ղեկավարությանը մի քիչ խելք:
Հայ
Շատ սիրելի և հարգելի հայրենակիցներ, տիար Սամվել Կարապետյանը շաաաաատ ավելի մեղմ է ներկայացնում։ Հայ Եկեղեցում իրական վիճակը շատ ավելի գորշ ու անմխիթար է, քան պատկերացնում եք։ Նունյը վերաբերում է, չգիտեմ ու՞մ կաթողիկոս, կտրիչ ներսիսյանին, որին ոմանք կոչում են գարեգին բ.։ Ցավով եմ գրում, բայց նախընտրում եմ ճշմարտությունը, քան մանկական կողմնապաշտությունը։ Մանավանդ, որ այդ կարգի մանկական կողմնապաշտություններից հոգևորականները երբեք հետևություններ չեն անում և չեն զգաստանում, այլ ընդհակառակը` շարունակում են էլ ավելի թաղվել ցեխի ու ճահճի մեջ` շարունակ բարբաջելով իրականության հետ կապ չունեցող բարոյախրատական հեքիաթներ։ Այստեղ են ասել, բժիշկ եք, ինքներդ ձեզ բժշկեք։
sam
petq e hpartananq mer katoxikosov. ir gorts@ toxats divanagitutyamb e zbaxvum. @ndunum ev chanaparhum e mi sharq divanagetneri.halala iran
Սուրեն
Ժոզովուրդ ավելի լավ է մտածեք ձեր հոգու փրկության համար, այսօր կատարվում է Հայտն.13 գլուխը, ով միտք ունի կհասկանա ։ Իսկ կաթողիկոսն և այլ շատ հոգեվորականներ վախուց ժողովուրդին հանձնել են հակաքրիստոսին....
ՏԵՐ ՀԱԿՈԲ ԲԱԳՐԱՏՈԻՆԻ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
ՀԱՐԳԵԼԻ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՆՁՆԱՊԵՍ ԻՄ ՇՆՈՐՀԱԿԱԼՈԻԹՅՈԻՆՆ ԵՄ ՀԱՅՏՆՈԻՄ ՁԵԶ, ՁԵՐ ԱԶԳԱՆՎԵՐ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՊԱԿՑՈԻԹՅԱՄԲ ԵՎ ՀԱՎԱՍՏԻԱՑՆՈԻՄ ԵՄ ՈՐ, ԵԹԷ ՈՐԵՎԷ ՄԵԿ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆ ԳՏՆՎԻ, ՈՐԸ ՊԵՏՔ Է ՃՇՄԱՐՏՈԻԹՅՈԻՆԸ ԺԽՏԻ ԵՎ Ի «ՊԱՇՏՊԱՆ» ԿԱՆԳՆԻ ԱՅՍՕՐՎԱ ԴՐԱԾՈ ՉԱՐԱՊԵՏ գարեգին Բ.. -ին, ԱՍԵԼՈՎ ԻԲՐ ԴՈԻՔ ԾԱՌՅՈԻՄ ԵՔ ՄՈԻԹ ՈԻ ԴԱՎԱԴԻՐ ՈԻԺԵՐԻՆ, ՊԵՏՔ Է ՆՇԵՄ, ՈՐ ԱՅԴ ԻՐԵՆՔ ԵՆ ՄՈԻԹ ՈԻ ԴԱՎԱԴԻՐ ՈԻԺԵՐԻՆ ԾԱՌԱՅՈԻՄ, իրենց սատանայի ՍՊԱՍԱՎՈՐ ԵՎ КГБ -ի ՄԱՆՐԱՊՃԵՂ ԳՈՐԾԱԿԱԼ ՈԻ ԱՄԵՆԱՅՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈԻԹՅԱՆ Չ՜ կաթողիկոս գարեգին Բ..-ի ՀԵՏ ՄԵԿՏԵՂ: ՀԱՐԳԵԼԻ Ս. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԴՈԻՔ ՁԵՐ ԱԶԳԱՆՎԵՐ ԳՈՐԾԸ ՇԱՐՈԻՆԱԿԵՔ ԿԱՏԱՐԵԼ, ԻՍԿ ՆՄԱՆ ՏԽՄԱՐ ԵՐԵՎՈԻՅԹՆԵՐԸ .... «ՁԱԽՈՐԴ ՕՐԵՐԻ ՊԵՍ ԿՈԻԳԱՆ ՈԻ ԿԵՐԹԱՆ » ՀԱՐԳԱՆՔՆԵՐՈՎ ՏԵՐ ՀԱԿՈԲ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter