Կարգալույծ է հռչակվել Տ. Զոհրապ քահանա Մազմանյանը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Վիրահայոց թեմի հոգևոր սպասավոր Տ. Զոհրապ քահանա Մազմանյանը` հովվական իր ծառայության վայրը լքելու համար:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանի տեղեկացմամբ, այսուհետ կարգալույծ եկեղեցականը կդասվի աշխարհականների շարքը` Էդգար Մազմանյան ավազանի անունով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել