HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ. ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյան

«Ընտրությունները հնարավորություն են տալիս փոփոխություններ կատարել. սկսենք Երևանից: Մենք ուզում ենք, որպեսզի երթևեկելի հատվածները` երևանյան փողոցները, լինեն ուղիղ, հարթ, բարեկարգ, բարենորոգված, և քաղաքացիները ջարդուփշուր չանեն իրենց ավտոմեքենաները դրանցով երթևեկելիս:

Մենք ուզում ենք, որպեսզի ստորգետնյա անցումները ոչ թե նախնադարյան համայնական հասարակարգին վայել ու հարիր վիճակում լինեն, այլ քաղաքակիրթ, մաքուր, բարեկարգ, օգտագործելի և հաճելի:

Մենք ուզում ենք, որպեսզի «Այրարատ» կ/թ-ի առջևում` Ագաթանգեղոսի 7 հասցեում գտնվող բազմաբնակարանային շենքը, գոնե երեսպատվի, և քաղաքի կենտրոնում գտնվող նման շենքերը մայրաքաղաքի հյուրերի մոտ չառաջացնեն երրորդական, չորրորդական, ծայրամասային և անտեսված հատվածների տպավորություն:

Մենք ցանկանում ենք, որպեզի նախատեսված բյուջեով, օրինակ, շուրջ 1 մլրդ 800 մլն գումարից ավելի սոցիալական ուղվածությանը նախատեսված ծախսի դեպքում ոչ թե կատարվի դրա 30%-ը, կամ, միգուցե, ավելի քիչը, այլ նպատակային լինեն դրանք: Մինչդեռ 220 մլն դրամ ծախսվում է, օրինակ, թափառող շների դեմ պայքարի վրա, որոնց թվաքանակն արդյունքում միայն ավելանում է: 210 մլն ծախսվում է «ՀԿ-ներին տրամադրվող օժանդակություն» հոդվածի շրջանակներում, 150 մլն` տոնական լուսավորության վրա:

Մենք ուզում ենք, որպեսզի կառավարումը դառնա արդյունավետ, որպեսզի մայրաքաղաքը դառնա առավել հարմարավետ, բարեկարգ, հյուրերի, արտասահմանցիների համար առավել գրավիչ, հետևաբար և եկամտաբեր մեր պետության և բյուջեի համար, իսկ երևանցիները, ու, ամենակարևորը, պատասխանատուները, ապրեն այս քաղաքում ու գործեն, աշխատեն, որպես մշտակական բնակության վայրի, ոչ թե որպես ժամանակավոր կացարանի հանդեպ վերաբերմունք դրսևորորող մարդիկ:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մեծ ցանկություն ունի համագործակցելու բոլոր շահագրգիռ քաղաքական ուժերի հետ ընտրական գործընթացի հանդեպ վերահսկողություն իրականացնելու համար»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter