HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիպի պատճառով գարնանային արձակուրդը կերկարաձգվի

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել` հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում գարնանային արձակուրդը մինչև ս/թ մարտի 31-ը երկարաձգելու վերաբերյալ:

Նախարարի մեկ այլ հրամանով դադարեցվել է նաև նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը ժամանակավորապես դադարեցնելու վերաբերյալ /մարտի 25-ից մինչև մարտի 31-ը ներառյալ/:

Հրամանների համար հիմք են ծառայել սովորողների շրջանում սուր շնչառական վարակների, մասնավորապես, գրիպով հիվանդացության տարածման միտումները (հիմք` ՀՀ առողջապահության նախարար Դ. Դումանյանի` 22.03.2013թ. N ԴԴ/03.2/3193-13 գրությունը):

Համաձայն հրամանների` մինչև ուսումնական տարվա ավարտը ուսումնական հաստատությունները պետք է ապահովեն առարկայական ծրագրերի կատարումը: Այս մասին հայտնում է ԿԳՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter