HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են ՊՆ իրավասությանը վերաբերող խնդիրներ

Այսօր պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդին անդամակցությամբ ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարմանը հետևող Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի անդամներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԽ շրջանակներում ՀՀ ստանձնած պարտավորությունների շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարության իրավասությանը վերաբերող խնդիրներն ու դրանց կատարման ընթացքը:

Մասնավորապես, պատվիրակության անդամներին ներկայացվել են ՀՀ զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական-քաղաքացիական վերահսկողության, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության և մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման, էթիկայի, բարեվարքության ամրապնդման ու կոռուպցիայի դեմ պայքարի, թրաֆիքինգի, այլընտրանքային ծառայության, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության ուղղությամբ կատարված աշխատանքները: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter