
Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ. ՀՅԴ-ական Արթուր Եղիազարյան
«Բոլորս հասկանում ենք, որ Երևանը Հայաստանի կեսն է, և Երևանից շատ բան է կախված: Մենք փորձում ենք հաղթահարել բնակչության հիասթափությունը ընտրական գործընթացներից: Կփորձենք Երևանի ավագանու ընտրություններում փոքրիկ հաղթանակով հավատ ներշնչել, որ ժողովուրդն իր քվեով կարող է հաղթանակ տանել:
Ինչպես գիտենք, իշխող քաղաքական ուժն տնօրինում է բոլոր ռեսուրսներին Երևանի վարչական շրջաններում, ընդհուպ համատիրություններ, որոնք հսկայական ազդեցություն են գործում ցանկացած համապետական ընտրությունների ժամանակ: Եթե փոփոխություն լինի Երևանի ավագանու կազմում, բնականաբար, կքանդվի նաև նման դրվածքը:
Երևանի արդյունավետ կառավարման գործում կարևորում ենք 3 հիմնական գործոն. Երևանը պետք է լինի հարմարավետ տուն երևանցու համար, պետք է լինի համայն հայության արժանապատիվ մայրաքաղաք և հարմարավետ քաղաք մեր երկիր հյուրընկալվող օտարազգիների համար:
Ես կոնկրետ դեպքերի մասին չեմ խոսի, բայց փաստ ունեմ, երբ քաղաքական ուժերից մեկը փնտրում է վստահված անձինք, և իր մոտ, կոպիտ է հնչում, բայց էդպես է, հավաքագրվում են իշխող քաղաքական ուժի կողմից գործուղված մարդիկ: Արդյունքում ընտրություններից հետո մենք ասում ենք, որ այսինչ մարդը ծախվել է: Իրականում չի ծախվել. նա ի սկզբանե չի եղել այդ քաղաքական ուժի կողմից, այդ անվան տակ եկել է, վստահել են, ինչ-որ տեղ վստահված անձ է եղել` մտածված հենց աչք փակելու համար: Դրա համար կխնդրեի, որ համագործակցությունը հատկապես այս դաշտում լինի` երբ մի քաղաքական ուժը չի կարողանում տվյալ տարածքը ծածկել, թող դա անի մյուսը: Կարևորը` բաց տեղ չթողնել»:
Մեկնաբանել