HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Արոնյանի ընթացիկ վարկանիշը շարունակում է աճել

Լոնդոնում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում երկիշխանությունը շարունակվում է: Երեկ երեկոյան կայացած 4 պարտիաներից երկուսում գրանցվել է ոչ-ոքի՝ Կրամնիկ-Իվանչուկ, Գրիշչուկ-Գելֆանդ: Իսկ ահա առաջատարները հաղթանակով են ավարտել իրենց պարտիաները: Լեւոն Արոնյանը սեւերով հաղթել է ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովին, իսկ Մագնուս Կառլսենը, որը նույնպես խաղացել է սեւերով՝ Պյոտր Սվիդլերին: 

Այսպիսով առաջին փուլի վերջին տուրից առաջ մրցաշարային աղյուսակն ունի հետեւյալ տեսքը.

1. Կառլսեն- 4,5
2. Արոնյան- 4,5
3. Սվիդլեր- 3
4. Կրամնիկ- 3
5. Ռաջաբով- 2,5
6. Գրիշչուկ- 2,5
7. Իվանչուկ- 2
8. Գելֆանդ- 2

Այս վերջին հաղթանակներից հետո թե Արոնյանի, թե Կառլսենի ընթացիկ վարկանիշները աճել են: Ներկա պահին Լեւոնն ունի 2821,5, իսկ Մագնուսը՝ 2878,6 միավոր: Երրորդ տեղում ընթացող Կրամնիկը դուրս է մնացել «2800»-ի ընտանքից եւ այժմ ունի 2799,3 հաշվարկային միավոր: 

Այսօր գրոսմայստերները հանգստանում են, իսկ վաղը կկայանան հետեւյալ պարտիաները. Կառլսեն-Ռաջաբով, Արոնյան-Գրիշչուկ, Գելֆանդ-Կրամնիկ, Իվանչուկ-Սվիդլեր:

Հիշեցնենք, որ հաղթողը, որը հայտնի կդառնա ապրիլի 1-ին, այս տարվա նոյեմբերին աշխարհի չեմպիոնի թագը կվիճարկի գործող չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter