HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Կուլիսային պատերազմ` ընդդիմության շարքերում

Թերթի տեղեկություններով, այն պահից, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակեց իշխանությունների պատվիրակության իր կազմը, կուլիսային պատերազմ է սկսվել ընդդիմության շարքերում` այդ կազմում ընդգրկվելու համար:

Ամենաշատն այդ կազմում չներգրավվելու համար նեղսրտած են եղել նախկին քաղաքապետ Սուրեն Աբրահամյանը և Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը:

Ս. Աբրահամյանը որպես փաստարկ բերել է այն, որ ինքը ժամանակին Սերժ Սարգսյանի հետ նույն կառավարությունում է աշխատել և լեզու կգտնի նրա հետ, իսկ Հ. Հովհաննիսյանը պնդել է, որ ինքը ժամանակին Գ. Ծառուկյանի հետ է լավ հարաբերություններ ունեցել ու նույնպես կարող է լեզու գտնել:

Շատերին թվացել է, թե այս պատվիրակության կազմն այնուհետև դառնալու է միասնական կառավարության մաս:

Հետագայում ստացվեց այնպես, որ թե չընդգրկվածների վրդովմունքն էր իզուր, թե ընդգրկվածների ուրախությունը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter