HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Է. Նալբանդյանն ընդունեց ԵԽ Նախարարների կոմիտեի Ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի պատվիրակությանը

Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի Ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի պատվիրակությանը, որի կազմում են ԵԽ-ում Լեհաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի և Իռլանդիայի դեսպանները:
Նալբանդյանը նշեց, որ Եվրոպայի Խորհրդին անդամակցելուց ի վեր Հայաստանն ակտիվորեն ներգրավվել է կազմակերպության աշխատանքներում, ինչպես նաև ԵԽ տարբեր կառույցների օժանդակությամբ լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներ է իրականացրել, որոնց արդյունքը համապատասխան գնահատականի է արժանացել բազմաթիվ միջազգային կառույցների զեկույցներում և վարկանիշային աղյուսակներում:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց ս.թ. մայիսին մեկնարկող Հայաստանի՝ Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեում նախագահությանն առնչվող մի շարք հարցերի: Այս առումով նախարար Նալբանդյանը նշեց, որ ապրիլին Հայաստան է այցելելու ԵԽ Գլխավոր քարտուղարը և այդ այցելության ընթացքում կվերջնականացվեն հայկական նախագահության գերակայությունները և միջոցառումների ծրագիրը:
Հյուրերի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։ Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter