HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». ԱՆ-ն շաքարախտով հիվանդների հաշվին է տնտեսում պետական միջոցները

Վերջին ասուլիսում Սերժ Սարգսյանը հպարտությամբ նշեց, որ առողջապահության ոլորտում կատարվել է 240 մլն-ից ավելի տնտեսում: «Ժողովուրդ»-ը ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացավ, որ անցած մեկ տարվա ընթացքում ԱՆ կազմակերպած մրցույթների արդյունքում կնքվել է 17 պայմանագիր, որոնց արժեքը կազմել է նախատեսվածից 424 մլն դրամ պակաս:

Իհարկե, պետական միջոցների տնտեսումը խրախուսելի է, սակայն կոնկրետ այս դեպքում չի բացառվում, որ դա արվում է ի հաշիվ մարդկանց առողջության: Շուրջ 4 ամիս ՀՀ առողջապահության նախարարությունը շաքարախտով հիվանդներին հատկացնում է բելառուսական ծագման անորակ ինսուլին, որն ընդունող հիվանդների վիճակը ոչ միայն չի բարելավվում, այլև հակառակը՝ վատանում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter