HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Հովիկ Աբրահամյանի հյուրանոցում ապրող փախստականներին ընտրություններից հետո դուրս են հանել

Ինչպես տեղեկացնում են «Հրապարակի» արտաշատյան աղբյուրները, Արտաշատի կենտրոնում գտնվող, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արամ Հարությունյանին պատկանող, հետագայում Հովիկ Աբրահամյանին անցած հյուրանոցում ապրող փախստականներին ընտրություններից անմիջապես հետո հանել են հյուրանոցից, և վերջիններս հիմա չգիտեն՝ ինչ անեն, ում դիմեն:

Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ Արտաշատի կենտրոնում՝ մարզպետարանի դիմաց, Հովիկ Աբրահամյանը մի հսկա հիպերմարկետ է կառուցում: Արտաշատցիներն ասում են, որ որդու՝ Արգամիկի համար է, որը պատրաստվում է Արտաշատի քաղաքապետ դառնալ, բայց քաղաքապետ Գագիկ Մուրադյանը շատ պինդ նստել է իր տեղում, դուրս չի գալիս:

Սակայն, ըստ լավատեղյակների, դա ժամանակավոր է, որովհետև քաղաքի ավագանին բոյկոտում է, չի մասնակցում ավագանու նիստերին, անում է ամեն ինչ, որ տապալվեն քաղաքային բյուջեի կատարումը, որոշումների ընդունումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter