HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». Ծխախոտը թանկանում է

Երեկ առավոտից Երևանի գրեթե բոլոր խանութներում բարձրացել են առավել մեծ սպառում ունեցող ծխախոտների գները:

Խոսքը հիմնականում հանհարահայտ «Ֆիլիպ Մորիս» ընկերության արտադրանքի մասին է: Գները բարձրացել են 10-20 դրամով:

Օրինակ` «Ռեդ ընդ Ուայթ» տեսակի ծխախոտը 250 դրամից դարձել է 260 դրամ, «Բոնդը» 300-ից դարձել է 320 դրամ, 550 դրամանոց «Մալբորոն» երեկվանից վաճառվում է 570 դրամով:

«Ֆիլիպ Մորիսի» արտադրանքը Հայաստանում իրացնող «Վիդիս Դիստրիբյուշըն» ընկերությունից թանկացումը բացատրեցին նրանով, որ հունվարի ակցիզային հարկի դրույքի փոփոխության հեռևանքով ծխախոտների ներկրման արժեքը զգալիորեն բարձրացել էր, բայց ընկերությունը տեսականու մեծ մասի գինը թողել էր անփոփոխ իր շահույթների նվազեցման հաշվին:

«Վիդիս Դիստրիբյուշընում» կանխատեսեցին, որ առաջիկա մեկ-երկու շաբաթների ընթացքում կբարձրանա նաև այլ ընկերությունների կողմից ներկրվող ծխախոտների գները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter