HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». ամենաապահով բիզնեսը

Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ առաջիկայում Սերժ Սարգսյանի ընտանիքը պատրաստվում է օֆշորային գոտում գրանցված «Գլոբալ-Կոնտակտ» ընկերության միջոցով ձեռք բերել Որոտանի հէկը:

«ՉԻ» - Տատս կասեր՝ բայց նա է՞դ թեմայով է նախագահի պաշտոնը զբաղեցնում: Ընդ որում, այդ հարցը միանգամայն անտեղի կլիներ, որովհետև իհարկե այդ թեմայով է զբաղեցնում: Բա էլ ինչի՞ համար է նախագահ դարձել, եթե պիտի թողնի՝ ուրիշները թալանեն երկիրը: Համ էլ՝ դա միակ տարբերակն է, որի դեպքում գործարքը կիրականացվի առանց ատկատի: Հո ինքն իրեն ատկատ չի՞ տալու:

Եվ ընդհանրապես, այս գործարքին պետք է այլ տեսանկյունից նայել: Արդեն քանի տարի է՝ Հայաստանի գործարար շրջանակները բողոքում են, թե իբր Սաշիկ Սարգսյանը բոլորի բիզնեսների մեջ փայ է մտնում, և Սերժ Սարգսյանին խնդրում են պայքարել այդ արատավոր երևույթի դեմ: Մարդն էլ երկար մտածել ու ձևը գտել է, էլ ի՞նչ եք ուզում:

Համաձայնվեք՝ եթե այդ գործարքը կայանա, Որոտանի հէկը կլինի միակ լուրջ բիզնեսը, որտեղ Սաշիկ Սարգսյանը չի փորձի փայ մտնել: Այսինքն՝ դա կլինի Հայաստանի ամենաապահով բիզնեսը: Բա հո հենց այնպես չէ՞ր ասում «դեպի ապահով Հայաստան»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter