HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էրեբունու հնավայրում շաբաթօրյակին մասնակցում են նաև ֆրանսիացի ուսանող ճարտարապետները

Երևանում հայտարարված քաղաքային շաբաթօրյակի շրջանակում «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի աշխատակազմին այսօր վաղ առավոտից միացել են «Երևաննախագիծ» ինստիտուտը և այս օրերին Երևանում գտնվող 40 ֆրանսիացի ուսանող ճարտարապետ Սեն Էթիենի բարձրագույն ճարտարապետական դպրոցից:

Մինչ շաբաթօրյակի մեկնարկը ֆրանսիացի ուսանողները ծանոթացել են Էրեբունի թանգարանի մշտական ցուցադրությանը և «Ճանապարհ. Էրեբունին երեկ և այսօր» համատեղ իրականացված հայ-ֆրանսիական ժամանակավոր ցուցահանդեսին: Այնուհետև բարձրանալով Էրեբունի ամրոցի միջնաբերդ՝ նրանք շրջել են in situ պահպանվող հնավայրում և օգնել են հավաքել վաղ առավոտից քամու պատճառով հնավայրում հայտնված աղբի մնացորդները:

Արդեն 2-րդ տարին է, Արին բերդ բլրի լանջերին մաքրություն իրականացնող «Երևաննախագիծ» ինստիտուտի աշխատակիցները նշել են, որ Երևանի և մասնավորապես Էրեբունի համայնքի բնակիչները պետք է գիտակցեն Էրեբունի ամրոցի պատմական նշանակությունը և կարևորությունը մայրաքաղաքի դիմագծում:

Իրենց մասնակցությամբ նրանք մայրաքաղաքի բնակիչներին կոչ են անում հուշարձանների տարածքներում կենցաղային աղբ չթափել: Այս մասին հայտնում է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter