HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավազակության մեղադրանքով հետախուզվողին ոստիկանները գտան վերակենդանացման բաժանմունքում

Մարտի 22-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի ծառայողները մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում հայտնաբերել են 1985 թ. ծնված Արմեն Ա.-ին:

Մարտի 22-ից Մաշտոցի բաժինը Արմեն Ա.-ին հետախուզում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերի մեղադրանքով՝ ավազակությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ: Խափանման միջոցը՝ կալանք:

«Արմեն Ա.-ն գտնվում է նշված բուժհիմնարկում ոստիկանական վերակարգի հսկողության տակ»,- հայտնում է ոստիկանությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter