HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծաղկազարդի տոնը Մայր Աթոռում

Մարտի 24-ին` Ծաղկազարդի տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Առավոտյան ժամերգությունից հետո, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Անդաստանի արարողություն և մանուկների օրհնության կարգ:

Մայր Տաճարում տոնի առիթով մատուցված Ս. Պատարագի ավարտին Վեհափառ Հայրապետն օրհնեց Մայր Աթոռի Էօռնեկյան հանրակրթական դպրոցի սաներին և արարողությանը մասնակից մանուկներին:

Արարողությունից հետո Նորին Սրբությունն իր օրհնությունն ու մաղթանքները բերեց ներկա մանուկներին և ի հիշատակ մանուկների օրհնության օրվա նրանց բաշխեց փոքրիկ նվերներ: Այս մասին հայտնում է Մայր Աթոռը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter