Հայ գործիչն ընտրվել է ԱՊՀ երկրների երիտասարդական միության նախագահ
Նախօրեին Մոսկվայում կայացել է ԱՊՀ երկրների երիտասարդական միության ժողովը, որում առաջադրված թեկնածուներից ղեկավար խորհրդի նախագահ է ընտրվել հայ հասարակական գործիչ, Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի (ՀՄԵԿ) ղեկավար Անդրանիկ Նիկողոսյանը:
Ինչպես տեղեկացնում է Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի մոսկովյան (կենտրոնական) ներկայացուցչության մամուլի բաժինը, Երիտասարդական միության գլխավոր նպատակն է ԱՊՀ երկրների երիտասարդական կազմակերպություններին միավորելը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել