HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կրակոցներ արձակողները ձերբակալված են

Մարտի 23-ին՝ ժամը 15.07-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում  հաղորդում է ստացվել, որ Ավան Առինջի 2-րդ միկրոշրջանի շենքերից մեկի բակում կրակոցներ են հնչում:

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 15.00-ին, անհատ անձինք Ավան Առինջի 2-րդ միկրոշրջանի թիվ 4/2 շենքի բակում և շքամուտքում դեռևս չպարզված հրազենով կրակել են 1986 թ. ծնված Անուշավան Մ.-ի և 1973 թ. ծնված Արմեն Ս.-ի ուղղությամբ, ինչի հետևանքով Արմեն Ս.-ն գոտկատեղի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի` 4 մմ և 5.6 մմ տրամաչափի  3 պարկուճ և 9 մմ տրամաչափի 2 գնդակ:

Պարզվել է, որ հանցագործությունը կատարել են 1988 թ. ծնված Բեգլար Հ.-ն և 1983 թ. ծնված Հրանտ Հ.-ն:

Բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 24-ին՝ ժամը 02.30-ին, Բեգլար Հ.-ն և  Հրանտ Հ.-ն ներկայացել են ոստիկանություն և ներկայացրել հանցագործության գործիք «Մակարով» ատրճանակը՝ պահունակով` առանց փամփուշտների և «Մարգուլին» ատրճանակը` պահունակով` լիցքավորված 1 փամփուշտով:

Բեգլար Հ.-ն և Հրանտ Հ.-ն ձերբակալված են:

Ներկայացված ատրճանակներն ուղարկվել են փորձաքննության:

Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter