HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կանխարգելիչ միջոցառումներ` ցրտահարությունների դեմ

Հանրապետության ցածրադիր գոտում ծիրանենիների  զանգվածային ծաղկումը համընկել է գարնանային ցրտահարությունների հետ: Երեկ ողջ օրը, հաշվի առնելով հնարավոր վտանգը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության համապատասխան ծառայություններն ու մասնագետները`  նախարար Սերգո Կարապետյանի և փոխնախարարների գլխավորությամբ, եղել են Արարատի և Արմավիրի մարզերում, խորհրդատվական հանդիպումներ ունեցել համայնքների ղեկավարների և այգետերերի հետ:

 Հնարավոր կորուստները նվազագույնի հասցնելու նպատակով` խորհուրդ է տրվել այգիների հարակից հատվածներում, քամու ուղղությամբ, օգտագործելով բուսական կիսաչոր մնացորդները, ստեղծել կայուն ծխածածկույթ: Հատկապես մեծ է ցրտահարության վտանգն  առավոտյան ժամը չորսից յոթն ընկած ժամանակահատվածում:

Նախնական տվյալներով՝ վտանգի գոտում հայտնված տարածքների մեծ մասում, հաշվի առնելով մասնագետների հորդորները, ողջ գիշեր իրականացվել են համապատասխան աշխատանքներ: Մասնագետների կարծիքով՝ կայուն ծխածակույթի ապահովումը ճիշտ և ժամանակին իրականացումը մեծապես կրճատում է կորուստների հավանականությունը:

Ըստ օթերևութաբանների՝ այս գիշեր ևս ցրտահարման վտանգ կա: Ուստի նախարարությունը խնդրում է այգետերերին ուշադրությամբ հետևել գիշերային ջերմաստիճանների տատանումներին և անհրաժեշտության դեպքում այգիներում շարունակել կայուն ծխածածկույթի ստեղծումը:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հանձնարարությամբ այսօր ևս մասնագետների խմբերը ՀՀ գյուղատնտեսության փոխնախարարների գլխավորությամբ գտնվում են գիշերվա ընթացքում առավել ցածր ջերմաստիճաններ  գրանցած համայնքներում, ուր  դիտարկումների արդյունքում համապատասխան խորհուրդներ ու ցուցումներ են տալիս այգետերերին:

Այս մասին հայտնում է գյուղատնտեսության նախարարությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter