
Ծիրանավորի վերականգնման աշխատանքները ներառված չեն պետբյուջեի միջնաժամկետ ծախսերում (լուսանկար)
Աշտարակ քաղաքի Ծիրանավոր եկեղեցու վերականգնման աշխատանքները ներառված չեն պետբյուջեի միջնաժամկետ ծախսային ծրագրում: Այս մասին «Հետքին» հայտնեցին Մշակույթի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունից՝ պատասխանելով այն հարցին, թե ՄՆ-ն առաջիկայում նախատեսո՞ւմ է վերականգնել Ծիրանավորը կամ եկեղեցում կատարել այլ աշխատանքներ:
Գործակալությունից հայտնեցին, որ պետբյուջեի «Հուշարձանների ամրակայում, նորոգում և վերականգնում» ծրագրին հատկացվող ֆինանսական միջոցները բացառապես ուղղվում են ընթացքի մեջ գտնվող վերականգնողական աշխատանքներն ավարտելուն կամ խիստ վթարային վիճակում գտնվող հուշարձանները վերականգնելուն:
Ծիրանավորը 5-6-րդ դարերի եռանավ բազիլիկ եկեղեցի է, որը կառուցել է Ներսես Բ. Բագրևանդցի կաթողիկոսը:
Հուշարձանը նախկինում բազմիցս վերանորոգվել է: Ըստ հանրագիտարանի՝ 18-րդ դարի սկզբներին, շենքն անառիկ դարձնելու նպատակով, կառուցել են արտաքին կրկնապատեր:
Ծիրանավորն այժմ քարուքանդ է, ծածկ չունի, ներսում թափված են դրանից պոկված քարերը:
Արձանագրություն՝ Ծիրանավորի պատին:
Եկեղեցու ներսում կան ամբողջական ու կոտրված խաչքարեր:
Եկեղեցու ներսում է նաև դեռ Խորհրդային Միության օրոք տեղադրված և այդպես էլ չփոխարինված ցուցանակը:
Ծիրանավորը նաև որպես «պահեստ» է ծառայում հավանաբար տեղի բնակիչների բերած մանկական խաղալիք ավտոմեքենայի ջարդոնի ու սպունգի համար:
Ինչպես Հայաստանի բազմաթիվ հնավայրերերի, այնպես էլ միջնադարյան այս հուշարձանի պատերին այցելուները գրել են և կավիճով, և ներկերով:
Ծիրանավորից տեսարան է բացվում է դեպի Քասաղ գետն ու գետի վրա 1664 թ. կառուցված եռաթռիչք, տուֆակերտ կամուրջը:
Ծիրանավոր եկեղեցին՝ Քասաղի կամրջից:
Մեկնաբանել