HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրիում 5-րդ անգամ նշվում է Խոսքի ազատության օրը

2008 թ.-ին համաժողովրդական հանգանակությամբ հնարավոր եղավ փրկել Գյումրու «ԳԱԼԱ» հեռուտաընկերությանը եթերազրկումից: Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը կարեւորագույն այդ պայքարի հաղթական ավարտով նշանավորված օրը՝ մարտի 25-ը, հայտարարեց որպես Խոսքի ազատության օր: Անցած չորս տարիների ընթացքում տասնյակ լրագրողներ եւ լրատվամիջոցներ արժանացել են պարգեւների տարվա ընթացքում կատարած աշխատանքների համար: Այս տարի եւս հատուկ պարգեւներ հանձնվեցին իրենց աշխատանքով աչքի ընկած լրագրողներին, քաղաքացիներին, լրատվամիջոցներին, ինչպես նաեւ մարդկանց, ովքեր ջանքեր են ներդրել խոսքի ազատության պաշտպանության համար:

Գյումրիում արդեն 5-րդ անգամ անցկացվող Խոսքի ազատության օրը պարգեւներ հանձնվեցին լրագրող Զարհուհի Մեջլումյանին՝ իրավապաշտպանական թեմաները եւ մասնավորաբար ցմահ դատապարտվածների խնդիրների լուսաբանման համար: «Հետքի» լրագրող Գրիշա Բալասանյանն արժանացավ պարգեւի հետաքննական լրագրության եւ մասնավորաբար պաշտոնյանների հայտարարագրերի վերլուծություններով հրապարակումների շարքի համար: Կրոնական խնդիրները լուսաբանելու համար հատուկ պարգեւ էր նախատեսել «Կարիտաս» բարեսիրական կազմակերպությունը՝ լրագրող Սառա Խոջոյանի համար:

Պարգեւի արժանացավ նաեւ քաղաքացի Լենա Նազարյանը՝ հասարակական գործունեության, մի շարք քաղաքացիական նախաձեռնություններում ակտիվորեն մասնակցելու համար, ինչպես նաեւ հուշարձանագետ Սամվել Կարապետյանը՝ հրապարակախոսության համար: 5-րդ, հոբելյանական տարում պարգեւատրվեց նաեւ «Ասպարեզ» լրագրողների խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը: Ինչպես նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը. « Ես համոզված եմ, որ խոսքի ազատության ճնշման ցանկացած դեպք Գյումրիում կստանա նույն արձագանքը, ինչ տարիներ առաջ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության դեմ ճնշումների դեպքում եղավ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter