HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». մարզպետները նեղսրտած են Րաֆֆիի պահանջներից

Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջները` ուղղված Սերժ Սարգսյանին, իրենց մեջ պարունակում էին առնվազն մարզպետի հինգ պաշտոն: Այս փաստը մարզպետները ցավոտ են ընդունել ու կարծում են, որ Սերժ Սարգսյանն այդ քայլին չի գնա:

Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, ով երկար տարիներ զբաղեցնում է այդ պաշտոնը, «Հրապարակի» հետ զրույցում, անդրադառնալով սույն պահանջին, ասաց. «Ես չեմ կարծում, որ մեր երկրի նախագան Րաֆֆի Հովհաննիսյանի անտրամաբանական առաջարկությունը կընդունի: Վերջիվերջո, խորհրդարանական ընտրություններն անցել են, ձեւավորվել է իշխանություն, առաջիկա 5 տարիներին, դա պատասխանատվություն ա, ես չեմ կարծում, որ նախագան կգնա էդպիսի քայլի: Իսկ եթե կգնա այդպիսի քայլի, ուրեմն հեռանկարում կունենան հատուցումներ, որոնք որ մենք կընդունենք»:

Իսկ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը կարծում է, որ եթե պահանջում է, դա չի նշանակում, թե որեւէ մեկը պիտի նրա պահանջը կատարի. «Համենայնդեպս, ես գիտեմ նաեւ այն, որ որեւէ մեկի պաշտոնը ցմահ չի, բայց դա «Ժառանգություն» կուսակցությունը չի որոշում»:

Մեկնաբանություններ (1)

vaso
loru marzpet avtaritet xaydin txa eir inch es darel

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter