HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». ԱԺ անունից միասնական հայտարարությո՞ւն

«Ժողովուրդ»-ի` ՀՀ Ազգային ժողովին մոտ կանգնած լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` ԱԺ մեծամասնության` Հանրապետական խմբակցության պատգամավորները մտադիր են արտահերթ նստաշրջան հրավիրելու նախաձեռնությամբ հանդես գալ:

Իսկ օրակարգում, ըստ նույն աղբյուրների, լինելու է մեկ թեմա`ՀՀ նախագահի ընտրություններն ու դրանց հաջորդած իրավիճակը, որը քննարկելուց հետո խորհրդարանական մեծամասնությունը մտադիր է ԱԺ անունից միասնական հայտարարություն ընդունել:

Ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների` ՀՀԿ-ում նույնիսկ հայտարարության նախագիծն է արդեն պատրաստվել, որն ուղարկել են ԱԺ խմբակցություններին` քննարկելու եւ առաջարկներ ներկայացնելու:

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատել է արտահերթ նստաշրջան հրավիրելու իրենց մտադրության մասին լուրերը: Ըստ քարտուղարի` մտահղացումը դեռ պետք է կողմերի հետ քննարկել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter