HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Կարապետյանը՝ «օտար ուժերին» ծառայելու մասին (տեսանյութ)

«Կաթողիկոսների հետ հանդիպումներիս հուշերը հանրայնացնելու նպատակն այն է, որ գոնե մեր գալիք կաթողիկոսները չլինեն այնպիսին, ինչպիսին ունենք և ունեցել ենք: Ես թաքուն հույս եմ փայփայում, որ այս պատմությունները լսելով, թե´ Գարեգին Բ-ն, թե´ Արամ Ա-ն մի քիչ կկարևորեն համեստությունը, կմտածեն, որ ճիշտ չէ այնքան կտրված լինել սեփական հոտից, որքան որ կան:

Ես ուզում եմ, որ մենք ունենանք ժողովրդական, ազգային կաթողիկոսներ, որոնց համար սեփական հոտի հոգսը գերագույն խնդիր կլինի, որոնց կյանքը, ամեն ապրած օրը սեփական ազգի համար կլինի, ոչ թե անձնական կյանքի կամ այն կառույցի, որոնց պետն են իրենք»:

Այս մասին իր տեսաբլոգում հայտարարել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը՝ պատասխանելով նաև «օտար ուժերին» ծառայելու մասին որոշ հոգևորականների կողմից հնչող զրպարտանքներին՝ նշելով, որ Հայ առաքելական եկեղեցին է իր պատմության մի տևական շրջան ծառայել օտար ուժերին՝ բերելով մի շարք օրինակներ և բացառիկ լուսանկարներ:

«Ով-ով, բայց Հայ առաքելական եկեղեցին այն կառույցը չէ, որ կարող է ոչ միայն ինձ, այլև որևէ հայ մարդու այդպիսի մեղադրանքներ ներկայացնել»,- ասել է Կարապետյանը՝ համեմատելով այդպիսի գործելաոճը ադրբեջանցիների գործելաոճի հետ:

Մեկնաբանություններ (2)

Թլկատինցի
Կիսալուսի՞ն թէ մահիկ
Հայ
Այո՛, մարդահաճությունը, քծնանքը, երեսպաշտությունը և այդ կարգի բազմաթիվ արատավոր մոլություններ այսօր էլ խորն արմատներ ունեն Հայ Եկեղեցում և դժբախտաբար խրախուսվում են ներկա կաթողիկոսների և հոգևորականների մեծ մասի կողմից։ Իրականում ներքին թուլության ու փոքրհոգության նշաններ են, որոնք փորձ են արվում այդ կառույցի մեջ առաքինության վերածել։ Ավագ Շաբաթ է, թող բարի Աստված մեղք չհամարի, բայց երբեմն այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Հայ Եկեղեցու իրական կյանքում նախ կաթողիկոսին, պատրիարքին, առաջնորդին են պաշտում և հետո Աստծուն։ Իրականում դա մարդահաճություն կոչված մահացու մեղքերից մեկն է, որը դարեր շարունակ ուղեկցում է Հայ Եկեղեցուն ։ Սակայն այսօր Հայ Եկեղեցում կան նաև հավատացյալ, նվիրյալ, խոնարհ ու կիրթ հոգևորականներ։ Դա հույս է ներշնչում, իսկ հույսը երբեք չի ամաչեցնում։ Հարգարժան Սամվել Կարապետյան, դուք Մեծ Մարդ եք` համարձակ, շիտակ, հզոր։ Ուրախ եմ, որ Հայ Մարդ եք։ Երանի ձեզ նման միլիոններ ունենայինք։ Ի սրտե մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, անձնական երջանկություն և ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter