Երևանի ավագանու ընտրողների ցուցակը՝ ներբեռնելու հնարավորությամբ
Երևանի ավագանու ընտրությունների ընտրացուցակներում քաղաքացիներն իրենց կամ այլ անձանց տվյալները կարող են ստուգել՝ այցելելով www.police.am և www.elections.am համացանցային կայքեր կամ տեղամասային կենտրոններ:
«Ընտրողների ցուցակում հայտնաբերված անճշտությունները վերացնելու համար մինչև 2013 թ. ապրիլի 30-ը կարող եք դիմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ Ձեր հաշվառման վայրի անձնագրային ծառայություն: Անձնագրային ծառայությունը դիմումը ստանալուց հետո` 5 օրվա ընթացքում, սակայն քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 4 օր առաջ, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված բավարար հիմքերի առկայության դեպքում ընտրողների ցուցակում կատարելու է անհրաժեշտ փոփոխություններ կամ ուղղումներ` այդ մասին գրավոր տեղեկացնելով Ձեզ»,- հաղորդում է ոստիկանության լրատվության վարչությունը:
www.elections.am համացանցային կայքում հրապարակված ընտրողների ցուցակը տեղադրվել է որոնման, իսկ www.police.am կայքում` ներբեռնելու հնարավորությամբ:
Բացի այդ՝ Երևանի ավագանու ընտրությունների ընտրացուցակների ճշգրտման, ինչպես նաև անճշտությունների վերաբերյալ հաղորդումներ ընդունելու նպատակով 2013 թվականի մարտի 26-ից ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործում է «Թեժ գիծ» ծառայություն` 010-53-32-73 հեռախոսահամարով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել