HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապրիլին կանցկացվի «Վերածնունդ» միջազգային 5-րդ մրցույթ-փառատոնը

Ապրիլի 10-ից 19-ին կանցկացվի երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային 5-րդ մրցույթ-փառատոնը, որի նպատակը դասական արվեստը հանրահռչակելն է, տարբեր ազգերի երաժիշտ-կատարողների համար շփման հարթակ ձևավորելը և փորձի փոխանակման հնարավորություն տալը:

Մրցույթ-փառատոնի շրջանակում ապրիլի 11-ից 14-ին կանցկացվի երաժիշտ-կատարողների միջազգային 5-րդ մրցույթը, ապրիլի 15-ից 17-ին՝ երիտասարդ կոմպոզիտորների միջազգային 2-րդ մրցույթը, երգչախմբերի միջազգային 1-ին մրցույթը և «Մշակույթների երկխոսություն» թեմայով միջազգային 7-րդ գիտաժողովը:

Մրցույթ-փառատոնի օրերին կկազմակերպվեն համերգներ և վարպետության դասեր՝ հայ և օտարազգի անվանի երաժիշտների մասնակցությամբ:

Երաժիշտ-կատարողների միջազգային 5-րդ մրցույթը կանցկացվի Գյումրու ուսումնական և մշակութային հաստատությունների դահլիճներում, մեկ փուլով, տարիքային տարբեր խմբերում:

Հաղթողները կարժանանան մրցանակների: Մասնագիտական հանձնաժողովի կազմում ընդգրկված են հայ և օտարերկրյա առաջատար մասնագետներ: Մասնագիտական հանձնաժողովը կազմկոմիտեի համաձայնությամբ կարող են սահմանել հատուկ մրցանակներ առանձին մասնակիցներին:

Մրցույթ-փառատոնը կազմակերպում են ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը, Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը և «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ-ն: Այս մասին հայտնում է մշակույթի նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter