HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊՆ փոխգնդապետը ձերբակալվել է

ՊՆ ռազմական ոստիկանության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 25-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, կաշառք տալու և ստանալու պահին Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայից ՊՆ  ՌՈ օպերատիվ հետախուզական բաժին բերման են ենթարկվել ԶՈՒ զորամասերից մեկի գումարտակի հրամանատար, 1978 թ-ին ծնված փոխգնդապետ Ս.Մ.-ն, և տարբեր զորամասերում ծառայող, դասակի հրամանատարներ՝ ավագ լեյտենանտ Ա.Ա.-ն և կապիտան Ա.Մ.-ն :

Նյութերի նախապատրաստման ընթացքում Ս.Մ.-ն բացատրություն է տվել, որ իր ընկերոջ՝  Ա.Մ-ի միջնորդությամբ Ա.Ա.ից վերցրել է խոշոր չափի գումար, որպեսզի վերջինս իր ծառայության վայրից չտեղափոխվի սահմանամերձ զորամաս:

Ս.Մ. խոստովանական ցուցմունք է տվել և հայտնել նաև, որ 2012 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին տարբեր զինծառայողներից վերցրել է խոշոր չափերի գումարներ, որպեսզի միջնորդի նրանց տարբեր պաշտոնների նշանակմանը:

Վերոնշյալը հիմնավորվել է Ա.Մ-ի և Ա.Ա.-ի կողմից տրված հաղորդումներով:

Նախապատրաստված նյութերով ՀՀ ՊՆ ՔԾ ՀԿԳ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 178-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Փոխգնդապետ Ս.Մ.-ն ձերբակալվել է: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter