Պայթյուն` Երևան-Սևան ճանապարհի գազալցակայանում. աշխատակիցը վիրավոր է
Երեկ` ժամը 18.30-ին, Երևան-Սևան ճանապարհի 52-րդ կմ-ին գտնվող գազալցակայանից ոստիկանության Սևանի բաժնում ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ պայթյուն է տեղի ունեցել:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 17.50-ի սահմաններում, 29-ամյա Մանվել Ղ.-ի «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան լիցքավորելիս ավտոմեքենայի բեռնախցիկում տեղադրված բալոնը պայթել է, ինչի հետևանքով գազալցակայանի աշխատակիցը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել