HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». չկայացած դաշինքի առաջին տեղում պիտի լիներ Լիլիթ Գալստյանը

Ընդդիմության բանակցությունների փուլում, երբ հավանականություն կար միասնական ցուցակով մասնակցել Երեւանի ընտրություններին, «Ժառանգությունն» առաջարկել է, որ ցուցակը գլխավորի ՀՅԴ անդամ, նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը: Այդ կապակցությամբ «Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն ասել է. «Այդ առաջարկն արվել է ՀՅԴ գերագույն մարմնին, որ ցուցակը գլխավրի Լիլիթ Գալստյանը՝ հաշվի առնելով փոխզիջում գտնելու հանգամանքը, որպեսզի, այդ դիրքը զիջելով, մենք փոխհամաձայնություն ձեռք բերենք դաշինքով մասնակցելու հարցում: Իհարկե, հաշվի է առնվել նաեւ Լիլիթ Գալստյանի՝ քաղաքային մշակույթին պատկանելու հանգամանքը»:

Եվ քանի որ դաշինքը չի կայացել, առաջարկն էլ մնացել է թղթի վրա: Հետագայում Լիլիթ Գալստյանին ՀՅԴ-ն առաջարկել է ընդգրկվել Դաշնակցության ավագանու ցուցակի առաջին եռյակում, սակայն նա չի համաձայնել: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter