HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». ուրբաթ՝ արտահերթ

Իշխող ՀՀԿ-ն պատրաստվում է այս շաբաթվա վերջին Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրել՝ հետընտրական զարգացումների վերաբերյալ: Նիստը, ինչպես երեկ հայտնի է դարձել թերթին, պլանավորվում է այս ուրբաթ օրը:

Չի բացառվում, որ ՀՀԿ-ն հասցնի այն կազմակերպել անգամ հինգշաբթի օրը: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը երեկ թերթի թղթակցին ասել է, որ նախօրեին զանգահարել է ԱԺ բոլոր խմբակցությունների ղեկավարներին եւ նրանց փոխանցել իրենց հեղինակած հայտարարության նախագիծը, որը դառնալու է արտահերթ նիստի քննարկման առարկան: Նախագիծը դեռ չի հրապարակվել, այդուհանդերձ, թղթակցին հաջողվել է պարզել, որ դրա բովանդակությունը հետեւյալն է՝ մենք հաղթել ենք փետրվարի 18-ի ընտրություններում, բայց պատրաստ ենք լսել եւ քննարկել մյուս ուժերի ասելիքը: Այսօր ՀՀԿ-ն սպասում է խմբակցությունների առաջարկներին: Ըստ «ՀԺ»-ի տեղեկությունների՝ որեւէ այլ ուժ ՀՀԿ-ի նախագծի տակ չի ստորագրելու՝ բացի ՀՀԿ-ականներից եւ ՕԵԿ-ից:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter