
Հայաստանի հավաքականի շարժառիթը կլինի առավելագույն միավորներ հավաքելը
Հայաստանի ազգային հավաքականի՝ Երեւանում չեխերից կրած 0-3 հաշվով պարտությունից հետո տեղի ունեցան նաեւ նույն B խմբի Դանիա-Բուլղարիա եւ Մալթա-Իտալիա հանդիպումները: Սկանդինավցիներն ու բալկանցիները 1-1 խաղացին, ընդ որում՝ դաշտի տերերը 51-րդ րոպեին Մանոլեւի խփած գոլից հետո հայտնվել էին հետապնդողի դերում, եւ միայն 63-րդ րոպեին Ագերը 11-մետրանոցից հավասարեցրեց հաշիվը:
Մալթա-Իտալիա խաղում էլ երկու անգամ աչքի ընկավ Մարիո Բալոտելին, որը արդեն 8-րդ րոպեին 11-մետրանոցով բացեց հաշիվը, ապա 45-րդ րոպեին կրկնապատկեց այն: 16-րդ րոպեին իր հերթին մալթացիների առաջատար Մայքլ Միֆսուդը չկարողացավ իրացնել 11-մետրանոցը: Հաջող գործեց դարպասապահ Բուֆոնը:
Առաջիկա հանդիպումները կկայանան հունիսի 7-ին: Այդ օրը մեր ընտրանին Երեւանում կհյուրընկալի Մալթային, իսկ Չեխիան՝ Իտալիային: Հունիսի 11-ին էլ կկայանա Դանիա-Հայաստան խաղը: Այս հանդիպումներից հետո ընտրական B խմբում պատկերն ավելի հստակ կդառնա, քանի որ բոլոր թիմերը անցկացրած կլինեն 6-ական խաղ: Իսկ արդեն սեպտեմբերի 6-ին եւ 10-ին, հոկտեմբերի 11-ին եւ 15-ին տեղի կունենան վճռական հանդիպումները, որոնցում եւ կորոշվեն երկու հաղթողները: Հիշեցնենք, որ առաջին տեղը զբաղեցրած թիմը անմիջապես կմասնակցի աշխարհի 2014 թ. առաջնության եզրափակիչ փուլին, իսկ երկրորդ տեղի թիմը փլեյ-օֆ փուլում երկու անցողիկ հանդիպում կանցկացնի մեկ այլ խմբի երկրորդ թիմի հետ:
թիմ |
խաղ |
հաղթանակ |
ոչ-ոքի |
պարտություն |
գոլեր |
միավոր |
1.Իտալիա |
5 |
4 |
1 |
0 |
12-4 |
13 |
2.Բուլղարիա |
6 |
2 |
4 |
0 |
11-4 |
10 |
3.Չեխիա |
5 |
2 |
2 |
1 |
6-4 |
8 |
4.Դանիա |
5 |
1 |
3 |
1 |
6-5 |
6 |
5.Հայաստան |
4 |
1 |
0 |
3 |
2-7 |
3 |
6.Մալթա |
5 |
0 |
0 |
5 |
1-14 |
0 |
Մեր հավաքականը չեխերին պարտվելուց հետո գործնականում զրկվել է խմբից դուրս գալու հնարավորությունից: Այսուհետ Վարդան Մինասյանի թիմը պիտի ձգտի առավելագույն միավորներ հավաքել եւ մեկ-երկու հորիզոնական բարձրանալ, որպեսզի «Եվրո-2016»-ի վիճակահանության ժամանակ վարկանիշի շնորհիվ ընդգրկվի 3-րդ կամ 4-րդ զամբյուղում:
Լուս.՝ ffa.am-ի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել